Միացյալ Նահանգների բանակի նախարար Դենիել Դրիսքոլը Արաբական Միացյալ Էմիրություններում հանդիպել է ռուսական պատվիրակության հետ՝ քննարկելու ՈՒկրաինայում խաղաղություն հաստատելու նախագահ Թրամփի վերջին ծրագիրը։ Թրամփի վարչակազմի որոշ ներկայացուցիչներ կարծում են, որ խաղաղության համաձայնագրում կատարված փոփոխությունները, որոնք մշակվել են Ժնևում ամերիկյան և ուկրաինական բանակցողների հանդիպումների արդյունքում, կարող են հանգեցնել նրան, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մերժի այն։               
 

Արդյո՞ք տարածաշրջանում տեղի չեն ունենա այնպիսի գործընթացներ, որոնք չեն հարվածի TRIPP–ի իրագործման ծրագրին

Արդյո՞ք տարածաշրջանում տեղի չեն ունենա այնպիսի գործընթացներ, որոնք չեն հարվածի TRIPP–ի իրագործման ծրագրին
08.08.2025 | 19:16

Մի հարցազրույցում նշել էի, որ անկախ նրանից, թե Վաշինգտոնում ինչ պայմանավորվածություններ կլինեն, և դրանց շուրջ ինչքա՜ն բարձր կլինեն քարոզչական հոսքերը, միևնույն է, առանց տարածաշրջանային հիմնական դերակատարների կոնսենսուսի այդ պայմանավորվածությունները կլինեն մեռելածին։

Շատ է խոսվում, որ TRIPP դարձած թուրանական միջանցքը Միջին միջանցքին պետք է ինտեգրվի, փոխելով տարածաշրջանային կոմունիկացիոն քարտեզը, այդ թվում նաև Վրաստանին դուրս թողնելով միջանցքի շահառուների ցանկից։

Մյուս կողմից՝ Միջին միջանցքը խորքում նաև չինական «Գոտի և ճանապարհ»–ի անալոգն է (պայմանական), ինչը Արևմուտքի համար կարևոր կոմունիկացիոն մրցակցության գոտի է դառնում։

Եթե ավելի խորը դիտարկելու լինենք, այստեղ հատվում են Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի, Վրաստանի հիմնարար շահերն ընդդեմ՝ Ադրբեջանի, Թուրքիայի, Իսրայելի, ԱՄՆ–ի, ԵՄ–ի կոմունիկացիոն և անվտանգային ռազմավարության։

Արդյո՞ք տարածաշրջանում տեղի չեն ունենա այնպիսի գործընթացներ, որոնք չեն հարվածի TRIPP–ի իրագործման ծրագրին:

Կարծում եմ նման երաշխիք օբյեկտիվ իրականության մեջ պարզապես չի կարող լինել։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2298

Մեկնաբանություններ